Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԱՆԺԵԼԱ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Երգչուհի

Անժելա Բարխուդարովա

Ծնվել է 1980թ. մայիսի 23-ին, Թբիլիսիում: 8-ամյա կրթությունն ստացել է տեղի թիվ 98 միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Երևան և 1997թ. ավարտել Ս.Լիսիցյանի անվան թիվ 34 միջնակարգ դպրոցը: 1993թ. ավարտել է Թբիլիսիի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, 1994թ.` «Անդրկովկասյան երկաթուղայինների պալատի» էստրադային ստուդիայի բաժինը: 1994թ. եղել է «Սեկստետ» անսամբլի բաս-կիթառահարը և մենակատար: 1997-2001թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային և ջազային վոկալի բաժնում: 2002-06թթ աշխատել է «Հայ TV» հեռուստաընկերությունում` որպես «Պլյուս-Մինուս» երաժշտական հաղորդման հաղորդավար (Նարինե Թումասյանի հետ), որի համար 2003թ. արժանացել է «Ազգային մրցանակաբաշխության» «Տարվա լավագույն երաժշտական հաղորդում» մրցանակին: 2004-07թթ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես մեներգչուհի: 2007-12թթ շարունակել է աշխատանքը Ռուսաստանի Կրասնոդարի Գ.Պոնոմորենկոյի անվան ֆիլհարմոնիայի էստրադային-ջազային նվագախմբում` որպես մեներգչուհի: Մասնակցել է բազմաթիվ համերգների ու փառատոների ՀՀ-ում և ՌԴ-ում: Ուսանաղական տարիներին իրեն փորձել է նաև թատրոնում և եղել բազմաթիվ համերգների կազմակերպիչ, հաղորդավար: Թողարկել է մեկ ձայնասկավառակ` «Մեկ կաթիլ սեր» անվանումով, որտեղ զետեղված են տարբեր կոմպոզիտորների երգեր, ինչպես նաև իր անհատական ստեղծագործությունները: Նկարահանել է երեք տեսահոլովակ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար