Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԷՄՄԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1946թ. հունիսի 18-ին, Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` Եվա Ներսեսյանի ղեկավարած դաշնամուրի բաժնում: 1958թ. ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնի էքսպերիմենտալ դասարան, որտեղ դասավանդել է Դինա Նիկոլաևնա Գացինան: 1962թ. պրակտիկա է անցել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և որպես բալետի պարուհի զբաղված է եղել խաղացանկի բոլոր ներկայացումներում: 1964թ. ավարտել է պարարվեստի ուսումնարանը և ընդունվել օպերային թատրոն: Զբաղված է եղել խաղացանկի բոլոր ներկայացումներում, մենապարերով հանդես է եկել մի շարք բալետներում: 1970-72թթ մանկավարժական վերապատրաստում է անցել Մոսկվայի պարարվեստի ակադեմիայում` վերապատրաստվելով Ալլա Լենինայի, Նինա Տոլստայայի և Եվգենի Ֆարմանյանցի դասարաններում: 1985թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մանկավարժ-փորձավար: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ալժիրում, Թունիսում, Եգիպտոսում և մի շարք երկրներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար