Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՅԱԴՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1949թ. հոկտեմբերի 19-ին, ՀՀ Մարալիկ քաղաքում: 1966թ. ավարտել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ավարտել է նաև Մոսկվայի հեռուստատեսության և ռադիոյի աշխատողների համամիութենական ինստիտուտը և Մոսկվայի Մ.Գորկու անվան գրական ինստիտուտը: 1971թ. մասնակցել է հայկական ռադիոյի հայտարարած մրցույթին և աշխատանքի է անցել հայկական ռադիոյում` որպես հաղորդավար: Նույն թվականին տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ որպես հաղորդավար աշխատել է մինչև 2000թ.: Վարել է երիտասարդական, արդյունաբերական, հասարակական-քաղաքական հաղորդումներ: Եղել է գլխավոր լրատվական ծրագրի` «Լրաբեր»-ի առաջատար հաղորդավարը: Փոխանակային ծրագրերի շրջանակներում ներկայացրել է Հայաստանը ուկրաինական, էստոնական, լատվիական, թուրքմենական, ղրղզական և Ռուսաստանի Կրասնոյարսկի, Ստավրոպոլի, Կեմերովոյի, Դոնի Ռոստովի մարզային հեռուստաընկերությունների եթերում: Ներդրում է ունեցել «Մայր Հայրենիք» (հետագայում` «Հայրենիք») և «Այգ» (հետագայում` «Երևան») հեռուստաընկերությունների ստեղծման և կայացման գործում: 2004-13թթ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում և «Արձագանք» ռադիոկայանում` որպես «Բարի Լույս» ծրագրի հեղինակ և վարող: Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար