ՄԱՐԻԱՄ ԱԴԱՄՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1992թ. մայիսի 7-ին, Երևանում: 1999-2009թթ սովորել է Երևանի Գ.Ստարովոյտովայի անվան թիվ 177 միջնակարգ դպրոցում: Ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: 2009-13թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանական բաժնում` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում: 2013թ-ից աշխատել է «Թատրոն 32»-ում` որպես դերասանուհի: 2016թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Բ.Բրեխտի «Լրտեսը» (Կին), Ֆ.Դրյուենմաթի «Ֆիզիկոսները» (Բժիշկ), «Սիրային իրարանցում» (Սյուզաննա), «Արտուրո Ուի կարիերան, որը պետք է կանխվեր» (Իննա), «Կարլսոն» (Աստրիդ), «Սեր, ջազ, սատանա» (Բեատրիչե), Վ.Սարոյանի «Սովյալներ» (Աղջիկ), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Սոնյա), Ժ.Անույի «Նվագախումբ» (Էրմելինա), Վ.Կրասնագորովի «Արի զբաղվենք սեքսով» (Բուժքույր), Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Աղջիկ), Մ.Կամոլետտիի «Ախ, Աննա, Աննա կամ... Կրքոտ կիրակի» (Ժակլին), Վ.Շեքսպիրի «12-րդ գիշեր կամ... Սիրուց եմ մեռնում» (Հետևորդ), Ժան Կլոդ Իսլերի «Սերը տարիք չի հարցնում» (Սառա) և այլն: Նկարահանվել է «Թաքնված սեր», «Բախտաբեր», «Էլենի օրագիրը» և այլ հեռուստասերիալներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար