Տիգրան Փեշտիմալճյան

Բժիշկ, հրապարակախոս

Վահան Տերյան

Բանաստեղծ

Եղիա Գասպարյան

Գեղանկարիչ, դրամատուրգ

Սիրան Սեզա

Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Անահիտ Թարյան

Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ԱՆԻ ՆԻԿՈՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1989թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 1996-2006թթ սովորել է Երևանի Հ.Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցում: 2007թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին` Սոս Սարգսյանի արվեստանոց: 2007թ-ից որպես դերասանուհի աշխատում է Երևանի Կամերային երաժշտական թատրոնում: 2009թ-ից աշխատում է նաև «Armenoids dance» պարային խմբում` որպես պարուսույց, ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` «Սասունցի Դավիթ» (Օհանի կին), «Ազնվամոլ քաղքենին» (Տորիմեն), «Տուրանդոտ» (Զելիմա), «Հին աստվածներ» (Սեդա), «Պատվի համար» (Ռոզալիա), «Անկոչ հյուրը» (Մարի), «Ազատ զույգ» (Կին), «Առակներ» (Աղվես), «Արի զբաղվենք սեքսով» (Աղջիկ): Նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում և Թաթա Սիմոնյանի «Չի կարելի» տեսահոլովակում: 2013թ-ից աշխատել է «Սիրո կամուրջ» մյուզիքլում` որպես պարող-դերակատար: