Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Դերասանուհի

Անահիտ Հարությունյան

Ծնվել է 1955թ. օգոստոսի 12-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1972-74թթ սովորել է տեղի դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում` Երվանդ Ղազանչյանի ղեկավարությամբ: 1974թ-ից աշխատում է նույն թատրոնում` որպես դերասանուհի: 2002թ-ից համատեղության կարգով աշխատում է նաև Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Թատրոնում մարմնավորել է շուրջ 80 կերպար մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ա.Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» (Մանչուկ), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Վալյա), Վ.Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս» (Լավինյա), Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Սմերալդինա), Է.դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա), Լ.Շանթի «Կայսրը» (Թեոֆանո) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Սպիտակ ափեր» (1975թ.), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.), «Ուրախ ավտոբուս» (2001թ.), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ.), «Շրջադարձ», «Տիկնիկ Ամալյայի համար», «Սուրբը», հեռուստասերիալներում` «Անծանոթը» (2012թ.), «Անցյալի ստվերները» (2014թ.) և այլն: 2002թ. «Ուրախ ավտոբուս» ֆիլմում Սաթենիկի դերակատարման համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015թ.` ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար