Խաչատուր Սյուրմելյան

Բառարանագիր, տոմարագետ

Աբրահամ Ղուկասով

Հրատարակիչ, գործարար

Ռոզի Վարդ

Դերասանուհի

Էդուարդ Պապյան

Ճարտարապետ

Արկադի Պետրոսյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Արտավազդ Եղոյան

Հաղորդավար, դերասան, ռեժիսոր

Սեդա Բեքարյան

Գեղանկարչուհի

Սոֆիա Սողոմոնյան

Դերասանուհի

Հովիկ Հովեյան

Բանաստեղծ, թարգմանիչ

 

 

 

 

ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Պարող, պարուսույց

Ծնվել է 1965թ. հոկտեմբերի 17-ին, Երևանում: Պարող, պարուսույց Բորիս Գևորգյանի որդին է: 1983-89թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1990թ-ից դասավանդում է նույն ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում, 2004թ-ից ամբիոնի վարիչն է: 1992թ-ից հանդիսանում է «Բերդ» պարային անսամբլի գլխավոր բալետմայստերը: 2005թ. եղել է Հայաստանի Համահայկական հիմնադրամի կողմից նկարահանված տեսահոլովակների պարերի բեմադրիչը, 2007թ.` «Սասունցի Դավիթ» էպոսի տեսահոլովակի համահեղինակը, 2005թ., 2008թ., 2009թ.` «Էրեբունի-Երևան» համապետական միջոցառման գլխավոր բալետմայստերը, 2006թ.` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի պարարվեստի օրվա կազմակերպիչն ու պատասխանատուն, 2008թ.` գլխավոր բալետմայստերը, 2006թ.` Հայկական բանակի հիմնադրման 15-ամյակի պետական միջոցառման, 2007թ.` Համահայկական 4-րդ խաղերի և ՀՀ անկախության 15-ամյակին նվիրված պետական միջոցառմումների գլխավոր բալետմայստերը, 2009-10թթ.` «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական պար», «Դուդուկի նոր ընտրյալները» նախագծերի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը: 2006թ. ղեկավարել է անսամբլի 90-օրյա մասնակցությունը 32 մենահամերգներով Իսպանիայում անցկացվող միջազգային ազգագրական պարերի մի շարք փառատոներին, 2009թ.` 60-օրյա մասնակցությունը Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում կայացած ժողովրդական պարերի մի շարք հանրահայտ միջազգային փառատոներին, 2010թ.` Պարարվեստի բաժնի պարային անսամբլի մասնակցությունը ԱՊՀ երկրների 6-րդ միջազգային բաց երիտասարդական «Դելֆյան խաղերին» (ոսկե մեդալ): Հեղինակել է «Ուսուցողական պարախմբերի կառուցվածքային դասակարգումը և տեսական նյութի բաշխումը», «Ազգային պարարվեստի դերը երեխայի բարոյահոգեբանական կերտվածքի ձևավորման գործում», «Շարժողական համակարգի դերը պարարվեստում», «Պարը որպես հասարակական գիտակցության ձև» ուսումնական ձեռնարկները, «Վասպուրականի շրջանի ժողովրդական պարեր», «Հայ պարարվեստի սկզբնավորումն ու զարգացումը» գրքերը (երկուսն էլ` 2010թ.): Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահը: 2008թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար