Լևոն Գրիգորյան

Թավջութակահար

Անժելիկա Հարությունյան

Օպերային երգչուհի

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր

Հրաչյա Բայրամյան

Գրականագետ, թարգմանիչ

Էմմա Նահապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ռուբեն Արուտչյան

Գեղանկարիչ

Արա Դինքջյան

Ուդահար

Նարինե Կռոյան

Արձակագիր

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Աննա Վեքիլյան

Բալետի արտիստ

Նոննա Գրիգորյան

Դերասանուհի

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՕՔՐՈՅԱՆՑ

Գեղանկարիչ

4 մայիս, 1874 - 31 դեկտեմբեր, 1943

Ծնվել է Թիֆլիսում: 1893թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1909թ.` Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը` Ի․Ռեպինի և Պ․Չիստյակովի արվեստանոցները, 1903թ.` նույն ուսումնարանի մանկավարժական դասընթացները, 1904թ.` Հնագիտության ինստիտուտը (զուգահեռ): Մասնակցել Նիկողայոս Մառի պեղումներին Անիում։ 1892թ-ից պատկերազարդումներով աշխատակցել է Թիֆլիսի, Պետերբուրգի հայկական, վրացական և ռուսական ամսագրերին: 1906-07թթ հրատարակել և պատկերազարդել է Պետերբուրգում լույս տեսնող «Սափրիչ» երգիծական ամսագիրը: 1908թ. կազմակերպել է «Շրջիկ ցուցահանդեսների նոր միություն» ընկերությունը, յոթ տարի եղել նրա նախագահը, ցուցահանդեսներ բացել Պյատիգորսկում, Բաքվում և այլուր: Նույն թվականին մասնակցել է նաև Պետերբուրգում, Մոսկվայում, արտասահմանում կազմակերպված ցուցահանդեսների: 1918-21թթ աշխատել է Պետրոգրադի հեղափոխության թանգարանում: 1921թ. Օդեսայում ղեկավարել է Քաղլուսվարի գեղարվեստական-պլակատային արվեստնոցները, կազմակերպել «Գեղարվեստից ակադեմիա», եղել նրա ռեկտորն ու գեղանկարչության պրոֆեսորը: 1922թ. ստեղծել է «Այլ քաղաքների նկարիչների ընկերություն» և ագիտ-գնացք, աշխատել տեղի կինոստուդիայում, մասնակցել օպերային թատրոնի վերականգնմանը: 1929թ-ից կրկին տեղափոխվել է Լենինգրադ: Գործերից են` «Սահակ կաթողիկոսի վերջին կամքը» (1909թ.) կոմպոզիցիան, «Պատմող Արինան», դերասան Սաղյովնիկով-Ռոստովսկու (1909թ.), կոմպոզիտորներ Ռոմանոս Մելիքյանի (1913թ.), Ստեփան Դմուրյանի, քաղաքական գործիչներ Կարլ Մարքսի, Վ․Լենինի (երկուսն էլ` 1920թ.) դիմանկարները և այլն: Մահացել է Լենինգրադում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար