Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ԱՎՆԻԿՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1952թ. սեպտեմբերի 28-ին, Թբիլիսիում: Ավարտել է տեղի պարարվեստի պետական ինստիտուտը` Վախթանգ Չաբուկիանիի դասարանը: 1970-72թթ աշխատել է Թբիլիսիի ակադեմիական թատրոնում, որտեղ պարել է «Կարապի լիճ», «Համլետ» և այլ բալետներում: 1972-91թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի արտիստ: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Պ.Չայկովսկու «Կարապի լիճ» (Արքայազն), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Արմեն, Գիքո), «Սպարտակ» (Կրասոս), «Դիմակահանդես» (Արբենին, Անհայտ), Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (Մհեր), Գ.Եղիազարյանի «Արա Գեղեցիկց և Շամիրամ» (Նինոս) և այլն: 1973-91թթ դասավանդել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, 1976-89թթ` գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1989թ. ավարտել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը: 1991թ. հրավիրվել է Սլովակիայի Բալետի ազգային թատրոն` որպես պարուսույց: Բրատիսլավայի, Լյուբլիանայի, Մարիբորի, Օստրավայի պետական թատրոններում բեմադրել է մի շարք բալետներ` Պ.Չայկովսկու «Կարապի լիճ», «Շչելկունչիկ», Ա.Ադանի «Ժիզել», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» և այլն: Աշխատել է բալետի մի շարք հանրաճանաչ արտիստների հետ` Ս.Զախարովա, Օ.Եսինա, Ա.Ցիգանկովա, Մ.Գոլդինգ, Ա.Վոլկով, Ա.Բոգով և այլք: Աշխատել է նաև Խորվաթիայում, Ավստրիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Սլովենիայում, Շվեդիայում, Իտալիայում և այլուր` որպես պարուսույց: Որպես մենապարող, Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի անձնակազմի հետ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում և քաղաքներում: Պարել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են` Վ.Գալստյան, Է.Մնացականյան, Հ.Դիվանյան, Ա.Մարիկյան, Ե.Պավլիդի, Մ.Պեչիկովա, Լ.Կունակովա, Լ.Մակուխա, Ս.Սմիրնովա, Մ.Իվանովա և այլք: 2007թ-ից աշխատում է Շվեյցարիայի Բասսել քաղաքի Բալետում և դպրոցում` որպես դասատու: Եղել է նաև մի շարք բալետային մրցույթների ժյուրիի անդամ: Նրա աշակերտները արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և դիպլոմների: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, շքանշանների, պատվոգրերի, 1987թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2007թ.` Աննա Պավլովայի անվան շքանշանի` որպես բալետների մասնագետ և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար