ՀԱՅԿՈՒՀԻ ԳԱՐԱԳԱՇ

Դերասանուհի, ասմունքող

3 մայիս, 1900 - 30 ապրիլ, 1973

Աննա Պատոչյան

Ծնվել է Թիֆլիսում: 1917թ. սովորել է Թիֆլիսի Օվի Սևումյանի ղեկավարած թատերական ստուդիայում, ապա աշխատել է տեղի Զուբալովի անվան ժողովրդական թատրոնում: 1930թ-ից հանդես է եկել որպես ասմունքող: 1944-57թթ բեմական խոսք է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հայկական հեռուստատեսությամբ վարել է «Գյուլնազ տատի հեքիաթները» հաղորդաշարը: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Ում է ժպտում կյանքը» (1957թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Մայրամուտից առաջ» (1961թ.), «Քաոս» (1973թ.) և այլն: 1960թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: