Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱՐՅԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Դերասանուհի

30 ապրիլ, 1900 - 21 նոյեմբեր, 1970

Ծնվել է Թիֆլիսում: Պատանի տարիքից հետաքրքրվել է թատերական աշխարհով: Սովորել է Թիֆլիսի Ստեփան Քափանակյանի ղեկավարած հայկական թատերական ստուդիայում: Ուսումն ավարտելուց հետո, աշխատել է տեղի հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1923թ. սովորել է Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում, որից հետո կրկին շարունակել է աշխատանքը Թիֆլիսում: 1930թ-ից տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լեդի Միլֆորդ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Էմիլիա), «Համլետ» (Գերտրուդ), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Իշխանուհի), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Գլաֆիրա) և այլն: 1950թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար