
Նիկողայոս Արղության
Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան
Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Գեորգի Տուսուզով
Դերասան

Բեհբուտ Շելկովնիկով
Արվեստաբան

Գեորգի Սահակյան
Դերասան

Գեորգի Մինասյան
Երգիչ

Վահագն Գրիգորյան
Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Գաբրիել Մանուկյան - Գաբո
Գեղանկարիչ

Մարինե Պետրոսյան
Դերասանուհի

Աշոտ Մուրադյան
Լուսանկարիչ

Ժիրայր Դադասյան
Բեմադրիչ

Արտակ Հերիքյան
Հաղորդավար, լրագրող
ՎԱՀԵ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Ծնվել է 1995թ. հունվարի 27-ին, Երևանում: 6 տարեկան հասակում ընդունվել է ՀՀ Կապան քաղաքի Ա.Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին, որտեղ սովորել է 5 տարի: 11 տարեկան հասակից սովորել է շեփոր Երևանի Ս.Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում: Նվագել է Հայաստանի պատանեկան ֆիլհարմոնիկ նվագախմբում: 2012-16թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շեփորի բաժնում: 2012թ-ից ինքնուս զբաղվել է ստեղնաշարային գործիքներով: Հիմնել է «Young Folks» երաժշտական խումբը, որը հետագայում վերանվանվել է «Ատմոս»: 2013թ-ից նվագում է «Նաիրի» ռոք խմբում, որի հետ 2014թ. Մոսկվայում մասնակցել է «Ծովից Ծով» համահայկական, Թբիլիսիում՝ «Plus One» երաժշտական փառատոներին, իսկ 2015թ.՝ Թբիլիսիի «Ջեմ» ռոք փառատոնին: