ԱՐՍԵՆ ՉԱՉՈՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 22-ին, Ախալքալակում: 2000-02թթ սովորել է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայում, 2006-12թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության բաժնում` Արմեն Մազմանյանի արվեստանոցում` ավարտելով նաև մագիստրատուրան: Դերասանական առաջին քայլերը սկսել է «Գոյ» թատրոնից: Ուսանողական տարիներին խաղացել է Ա.Վամպիլովի «Քսան րոպե հրեշտակի հետ» (Խամուտով), Ա.Քամյուի «Կալիգուլա» (Հելիկոն) ներկայացումներում: Խաղացել է նաև Ռ.Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի», Է.Իոնեսկոյի «Մակբեթթ», Ս.Բեքեթի «Խաղի վերջը», Վ.Սահակյանի «Ժանգոտ բանալին» և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության «Կոտրված սրտեր» հեռուստասերիալում: 2014թ-ից հանդես է գալիս Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար