Ստեփան Մալխասյանց

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

Հակոբոս Տաշյան

Բանասեր, լեզվաբան, հայագետ

Մամբրե Մատենճյան

Գրականագետ

Տրդատ Նշանյան

Դերասան, բեմադրիչ

Արտաշես Բաբայան

Դրամատուրգ, թատերագետ

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

Գագիկ Վարդանյան

Գեղանկարիչ

Արման Միրիջանյան

Դերասան, ռեժիսոր

Վարդան Գաբոյան

Կիթառահար

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դերասանուհի, բեմադրիչ

Ծնվել է 1993թ. հուլիսի 30-ին, Երևանում: Բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է և դերասան Էրվին Ամիրյանի կինը: 2010թ. ավարտել է Երևանի Մ.Իշխանի անվան միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցները: 2014թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ռուբեն Բաբայանի արվեստանոցը: Զուգահեռ աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի, իսկ 2013թ-ից` նաև որպես բեմադրիչ: Բեմադրել է Ն.Պտուշկինայի «Աննորմալը» և մանկական «Царевна Несмеяна» ներկայացումները: 2010թ. դարձել է «Ռուսական երգ» միջազգային մրցույթի դափնեկիր: Մի քանի ներկայացումների երաժշտությունների հեղինակ է` «Բադաորս», «Ամեն ինչ վաճառվում է», «Царевна Несмеяна», «Ինչպես աստվածներ», «Ախ, այս ֆրանսիական հնարքները»: Խաղացել է «Արքայադստեր 100 համբույր», «Կարմիր գլխարկ», «Աբանամաթ», «Հաղթանակի օր», Ա.Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» ներկայացումներում: Վերջինիս համար 2014թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Տարվա լավագույն դեբյուտ» անվանակարգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար