Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ՆԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Օպերային երգիչ

30 մարտ, 1913 - 25 դեկտեմբեր, 1995

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է գրող Նար-Դոսի որդին: 1941թ. ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան՝ Ե.Վրոնսկու երգեցողության դասարանը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1931-37թթ եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի խմբերգիչ, 1945-51թթ` մեներգիչ: 1951թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ որպես մեներգիչ: Նրա հնչուն, հյութեղ, հարուստ երանգավորումով ձայնը առանձնապես արտահայտիչ է եղել ցածր ձայնածավալում: Դերասանական վառ տաղանդը, զուսպ, առնական խաղը հնարավորություն են ընձեռել կերտել երաժշտական-բեմական տպավորիչ կերպարներ: Դերեր է կերտել բազմաբնույթ օպերային ներկայացումներում` Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Դոն Բազիլիո), Գունոյի «Ֆաուստ» (Մեֆիստոֆել), Բելլինիի «Նորմա» (Օրովեզ), Բորոդինի «Իշխան Իգոր» (Կոնչակ), Պ.Չայկովսկու «Մազեպա» (Կոչուբեյ), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Դավիթ Բեկ), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Նադիր շահ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Ներսես), «Լեբլեբիջի» (Հոր-հոր աղա), Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (Թորոս), Գ.Արմենյանի «Խորտակում» (Դև Ենոք), Դարգոմիժսկու «Ջրահարս» (Ջրաղացպան), Վերդիի «Աիդա» (Ռամֆիս), Փալիաշվիլու «Դաիսի» (Ցանգալա) և այլն: Ելույթներ է ունեցել Խորհրդային Միության, Սիրիայի, Լիբանանի, Բելգիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Աֆրիկայի և այլ երկրների հեղինակավոր օպերային բեմերում: 1954-63թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1955-59թթ եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1954թ. արժանացել է Հայաստանի, 1964թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար