ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1992թ. մայիսի 5-ին, ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: 2009թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը: 2009թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժին: Ուսանողական տարիներին համակարգել և խմբագրել է բուհի «Մանկավարժ» ամսագիրը: Արժանացել է «Մանկավարժական համալսարան-90 ամյակ» մեդալի: Մասնակցել է միջազգային և հայկական գիտաժողովների: 2011-14թթ աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես լրագրող, հաղորդավար: 2014թ. վարել է «Մտացրիվ» ժամանցային ծրագիրը: 2015թ. աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Ժամը» լրատվական ծրագրի լրագրող: 2015-17թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2017թ-ից վարում է ՀՀ ՊՆ «Զինուժ» շաբաթօրյա հեռուստանախագիծը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար