Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՀԱՅԿ ԿԼԵԿՉՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1989թ. հոկտեմբերի 2-ին, Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը: 2006-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Մազմանյանի արվեստանոցում: Ուսանողական տարիներին խաղացել է մի քանի ներկայացումներում` Ժ.Անույի «Կալիգուլա» (Մուսիուս), Ա.Վամպիլովի «20 րոպե հրեշտակի հետ» (Վասյա), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Ժադով), «Կատաղի փողեր» (Տելյատև), Թ.Ուիլյամսի «Ենթակա է քանդման» (Թոմ), Վ.Սարոյանի «Տարեկանի արտում» (Բուչ), «Թավուտում» (Դատավոր Ակուտագավա): 2006թ-ից աշխատում է Երևանի Ա.Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնում` որպես դերասան: Թատրոնում խաղացած ներկայացումներից են` Է.Իոնեսկոյի «Մակբեթթ» (Մալքոլմ), Պ.Վայսի «Մարատ դը Սադ» (Ժան), Ա.Այվազյանի «Դեկորներ» (Հապետ-Ջրպետ), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Լուսանկարիչ) և այլն: 2010թ. նկարահանվել է «1862» և «Մոխրաման», 2016թ.՝  «Կյանք ու կռիվ» ֆիլմերում: 2012թ. գլխավոր դերով հանդես է եկել Արթուր Սահակյանի «Տուն հայրական» տեսահոլովակում: Մասնակցել է նաև ՀՀ բանակի 15-րդ, 17-րդ, 20-րդ տարելիցներին, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի 50-ամյակներին նվիրված կառավարական հանդիսությունների կազմակերպմանը: