
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԱՌՆՈ ԽԱՅԱՋԱՆՅԱՆ

Ծնվել է 1987թ. մարտի 28-ին, Ֆրանսիայի Վալանս քաղաքում: Ավարտել է Սորբոնի համալսարանի կինոյի բաժինը, հետաքրքրված է խաղարկային, վավերագրական ֆիլմերի և տեսահոլովակների նախագծերով: Ինքնության, բնապատկերի և հուշերի թեմաները նրա ստեղծագործական աշխարհի սիրտն են: Նրա աշխատանքները որոշ չափով իրենց վրա կրում են Ատոմ Էգոյանի, Ջոն Կասավետիսի, Ջեյմս Գրեյի և Նուրի Բիլգե Ջեյլանի ֆիլմերի ազդեցությունը: Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Վատ աղջիկ», «Արշակ», «Կորած հորիզոններ» և այլն: Հեղինակել է նաև «Անջրդի ուղիներ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմություններից: 2017թ. նկարահանել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, որը դիմանկարների շարք է Արցախից և 2018թ. ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ու արժանացել մրցանակի: