Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՊԱՊ ՊՈՂՈՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1993թ. ապրիլի 16-ին, Երևանում: 2000թ. սովորել է Ուկրաինայի Կիև քաղաքի թիվ 251 Խո Շի Մինի անվան միջնակարգ դպրոցում: 2001թ-ից ուսումը շարունակել է Երևանի թիվ 141 միջնակարգ դպրոցում: 2008թ. սովորել է «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում: 2011թ. ընդունվել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետ: 2010թ. սկսել է դերասանական առաջին քայլերը: Նկարահանվել է «Խաղաղ փողոցներ» պարսկական գեղարվեստական ֆիլմում, «Ադամանդի որսորդները», «Poker.am» և «Հրաձիգը 2» ֆիլմերում: 2012թ. մասնակցել է «Դեպի կինո» մրցույթին, համատեղ ուսանել է «Արնոմա» դերասանական դպրոցում: Մրցույթում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: 2013թ. մեկնել է Հոլիվուդ և ուսանել Էնթոնի Մեինդհլի դերասանական դպրոցում: Վերադառնալով Հայաստան` նկարահանվել է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում: 2013թ-ից աշխատել է Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնում: Խաղացել է «Կինը որպես մասնագիտություն», «Երբ», «Չիպոլինո», «Ազատամիտ ընտանիքը», «Սուրբ ծնունդ» ներկայացումներում: 2014-15թթ աշխատել է Հայկական Երրորդ հեռուստաալիքում` որպես հաղորդավար և լրագրող: 2015թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է դերասանական գործունեությունը: 2017թ-ից աշխատել է «USArmenia» հայկական հեռուստաընկերությունում, նկարահանվել է ֆիլմերում, երաժշտական հոլովակներում, հեռուստասերիալներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար