Ղուկաս Ինճիճյան

Բանասեր, աշխարհագրագետ

Հայկ-Հակոբ Տետեյան

Թարգմանիչ, հրատարակիչ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

Խնկո Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Հայկ Դավթյան

Ճարտարապետ

Հակոբ Մկրտչյան

Լեզվաբան, բարբառագետ

Սարգիս Աղամալյան

Օպերային երգիչ

Գոհար Գասպարյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան

Հաղորդավար

 

 

 

 

ԷԼԻԶԱ ԳՅՈՒԼԵՍԵՐՅԱՆ

Դերասանուհի, մանկավարժ

22 սեպտեմբեր, 1922 - 29 օգոստոս, 1992

Ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում: 1944-48թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ուսման տարիները համընկել են Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ), որին ակտիվ մասնակցություն է ունեցել, զինվորներին քաջալերել, ոգեշնչել կազմակերպված համերգների ժամանակ: Այդ տարիներին պարգևատրվել է շքանշաններով` թիկունքում ունեցած անձնուրաց աշխատանքի համար: 1957թ. վերապատրաստման կուրսեր է անցել Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում: 1958-92թթ բեմական խոսք է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ուր մի քանի տարի ղեկավարել է բեմական խոսքի ամբիոնը: Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, որոնք տպագրվել են «Արվեստ», «Գիտություն և տեխնիկա» ամսագրերում, տարբեր ժողովածուներում: Զեկույցներով, դասախոսություններով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Հեղինակել է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» գիրքը, որը բեմական խոսքի առաջին դասագիրքն է հայերեն լեզվով: 1986թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար