Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կոմպոզիտոր, շեփորահար

28 օգոստոս, 1930 - 6 փետրվար, 2008

Ծնվել է Երևանում: 14 տարեկան հասակից ստացել է երաժշտական կրթություն: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Միաժամանակ ընդգրկվել է Պիոներ պալատի փողային նվագախումբ` որպես շեփորահար: 1953-57թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիտորական բաժնում` Էդուարդ Բաղդասարյանի դասարանում: 1962թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` Գրիգոր Եղիազարյանի դասարանը: 1955թ-ից սկսել է աշխատանքային գործունեությունը Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես շեփորահար, 1960-79թթ` որպես երաժշտական մասի ղեկավար և դիրիժոր: 1963-81թթ դասավանդել է տեսական առարկաներ երաժշտական ուսումնական հաստատություններում: 1960թ-ից ստեղծել և ղեկավարել է էստրադային և ժողովրդական նվագարանների նվագախմբեր, որոնք անընդմեջ մասնակցելով հանրապետական և համամիութենական բազմաթիվ մրցույթների, արժանացել են մրցանակների և պատվոգրերի: 1979-86թթ հանդիսացել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: Այդ տարիներին «Արևիկը» արժանացել է հանրապետական, անդրկովկասյան և ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակին նվիրված մրցույթների դափնեկրի կոչման, իսկ մերձմոսկովյան Դուբնա քաղաքում` «Մեծ ոսկե» մեդալի: 1986-95թթ եղել է ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների նվագախմբի դիրիժորը:
  
1995թ. ՀՀ պաշտպանության նախարարության ներքո ստեղծել է «Էլեգիա» էստրադային համույթը, որը համերգներով հանդես է եկել Հայաստանում և Արցախում: Այդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: 1993-2007թթ եղել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Հայ բարեգործական ընդհանուր միության հայորդաց տների երաժշտության գծով գլխավոր խորհրդատուն: 1972թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Եղել է նաև Հեռուստառադիոյի կոմիտեի և ՀՀ երգչախմբային ընկերության գեղարվեստական խորհուրդների անդամ, 2003թ-ից` ՀՀ երգչախմբային ընկերության պատվավոր անդամ: Հեղինակել է մի շարք մեծ ու փոքր կտավի ստեղծագործություններ` սիմֆոնիկ, փողային, ժողովրդական, էստրադային, վոկալ և նվագարանային ժանրերում: Դրանք են` Սիմֆոնիա (4 մաս), 2 լարային կվարտետ, 4 վոկալ-սիմֆոնիկ պոեմներ, 4 մանկական կանտատներ, շեփորի կոնցերտ, կոնցերտինո սաքսոֆոնի համար, երաժշտական հեքիաթ «Արքայազն և փայտահատը», մանկական մյուզիքլ «Մկնիկ-հարսնացուն», սիմֆոնիկ փողային, ժողովրդական, էստրադային նվագարանների, ջութակահարների անսամբլի համար գրված պոեմներ, սյուիտներ, քայլերգեր, տարբեր նվագարանների համար գրված սոնատներ, երկեր, շարքեր, ռոմանսներ և երգեր, խմբերգեր մեծերի և փոքրերի համար: Մեծ թվով մշակումներ, փոխադրումներ և գործիքավորումներ է կատարել սիմֆոնիկ, փողային, ժողովրդական և էստրադային նվագախմբերի և պարզապես  նվագարանների համար, անդրադառնալով ժողովրդական երգերին` հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններին: 1957-2008թթ ընթացքում նրա ստեղծագործություններից 77-ը արժանացել են հանրապետական և համամիութենական մրցանակների: Նրա հեղինակած ավելի քան 300 ստեղծագործություն ընդգրկված է Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար