Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

Վերոնիկա Սարկիսովա

Դերասանուհի

 

 

 

 

ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆ

Կինոռեժիսոր

26 հունվար, 1922 - 19 դեկտեմբեր, 1996

Ծնվել է Թիֆլիսում: 1934-42թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) նկարիչը: 1940-41թթ փորձաշրջան է անցել Մոսկվայի Ե.Վախթանգովի դրամատիկական թատրոնում: 1941-43թթ եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը: 1943թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ, ապա` ռեժիսոր: 1946-47թթ սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացներում: 1949թ. ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի բարձրագույն ռեժիսորական դասընթացը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: Ռեժիսորական աշխատանքը սկսել է 1953թ-ից` նկարահանելով վավերագրական ֆիլմեր: Նրա նկարած հայտնի ֆիլմերից են` «Հասցեատիրոջ որոնումները» (1955թ., Ամասի Մարտիրոսյանի հետ), «Հովազաձորի գերիները» (1957թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ., Լաերտ Վաղարշյանի հետ), «Իմ ընկերոջ մասին» (1959թ.), «Դժվար անցում» (1964թ.), «Ապրում էր մարդը» (1968թ.), «Կամուրջներ մոռացության վրայով» (1969թ.) և այլն: Էկրանավորել է «Խաթաբալա» (1971թ.), «Հայկական որմնանկարներ» (ըստ Է.Հովհաննիսյանի բալետների, 1972թ.), «Այս կարմիր, կանաչ աշխարհը» (ըսա Ա.Բակունցի «Միրհավ»-ի, 1975թ.) և այլ ժապավեններ: Ղեկավարել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեժիսորական ֆալուլտետը (1982թ-ից` պրոֆեսոր): 1975թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար