
Նիկողայոս Տիգրանյան
Կոմպոզիտոր, դաշնակահար

Պատվական Բարխուդարյան
Կինոռեժիսոր

Գրիգոր Տաթևյան
Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր
Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան
Ճարտարապետ

Վահե Շահվերդյան
Բեմադրիչ

Վահրամ Բաբայան
Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ
Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան
Դերասան, բեմադրիչ

Սամվել Թոփալյան
Դերասան

Նարեկ Մակարյան
Երգիչ

Անուշ Մանուկյան
Պարուհի

Արա Պապանյան
Շեփորահար
ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆ

26 հունվար, 1922 - 19 դեկտեմբեր, 1996
Ծնվել է Թիֆլիսում: 1934-42թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) նկարիչը: 1940-41թթ փորձաշրջան է անցել Մոսկվայի Ե.Վախթանգովի դրամատիկական թատրոնում: 1941-43թթ եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը: 1943թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ, ապա` ռեժիսոր: 1946-47թթ սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացներում: 1949թ. ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի բարձրագույն ռեժիսորական դասընթացը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: Ռեժիսորական աշխատանքը սկսել է 1953թ-ից` նկարահանելով վավերագրական ֆիլմեր: Նրա նկարած հայտնի ֆիլմերից են` «Հասցեատիրոջ որոնումները» (1955թ., Ամասի Մարտիրոսյանի հետ), «Հովազաձորի գերիները» (1957թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ., Լաերտ Վաղարշյանի հետ), «Իմ ընկերոջ մասին» (1959թ.), «Դժվար անցում» (1964թ.), «Ապրում էր մարդը» (1968թ.), «Կամուրջներ մոռացության վրայով» (1969թ.) և այլն: Էկրանավորել է «Խաթաբալա» (1971թ.), «Հայկական որմնանկարներ» (ըստ Է.Հովհաննիսյանի բալետների, 1972թ.), «Այս կարմիր, կանաչ աշխարհը» (ըսա Ա.Բակունցի «Միրհավ»-ի, 1975թ.) և այլ ժապավեններ: Ղեկավարել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեժիսորական ֆալուլտետը (1982թ-ից` պրոֆեսոր): 1975թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: