ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԼԼԱԼՅԱՆ

Կոմպոզիտոր

8 օգոստոս, 1937 - 23 ապրիլ, 1990

Ծնվել է Աթենքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական Կաթողիկե եկեղեցու դպրոցի տարրական դասարաններում: 1947թ. տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, հաստատվել Երևանում: Երկար տարիներ աշխատել է Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում: 1968-72թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանի տեսական և ստեղծագործական բաժիններում: Որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել է «Stabat Mater» տրիոն և Կոմիտասական երգաշարը: 1977թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Եղել է Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի և Էդուարդ Բաղդասարյանի աշակերտը: Այդ ժամանակ արդեն երկու տասնյակ երկերի հեղինակ է եղել (դաշնամուրի, ջութակի, թավջութակի, կլարնետի, ֆագոտի համար գրված ստեղծագործություններ, մի քանի սիմֆոնիա, մանկական օպերա և այլն): 1975թ. գրել է «Փեփուշ» օպերան: 1979թ. Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում առաջին անգամ կատարել է Թավջութակի և դաշնամուրի սոնատը, 1982թ.՝ ՀԿՄ կամերային և խմբերգային երաժշտության պլենումում «Meditations» կլարնետի և դաշնամուրի համար, 1984թ.՝ ՀԿՄ համագումարում «Նվիրում Կոմիտասին» սոնատը, որը 1985թ. Արթուր Փափազյանի կատարմամբ հնչել է Տորոնտոյի կոնսերվատորիայի համերգային դահլիճում, Վաշինգտոնում՝ Սպիտակ Տան համերգային դահլիճում, Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում, Միլանի «Sala Maggiore» և «Teatro della Erbe» դահլիճներում: 1985թ. ապրիլի 24-ին, Վենետիկի «Սուրբ Մարկոս» տաճարում Պերճ Ժամկոչյանի կատարմամբ հնչել է «Հաղթական Ռեքվիեմը»: 1985թ. Նովոսիբիրսկի կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում տեղի է ունեցել կոմպոզիտորի հեղինակային համերգը: 1986թ. Բոստոնում առաջին անգամ կատարել է «Topophono»-ն: Նույն թվականին ընտրվել է Քեմբրիջ-Երևան եղբայր քաղաքների ընկերության անդամ, Էդվարդ Միրզոյանի հետ հրավերով հյուրընկալվել ԱՄՆ-ում: Դասավանդել է Երևանի Արվեստի թիվ 1 դպրոցում: 1988թ. համերգներով և դասախոսություններով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում: 1987թ. ԱՄՆ Քալիֆորնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից պարգևատրվել է «Սուպեր սթար» և ոսկե փառապսակով: 1979թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար