Գուրգեն Մահարի

Արձակագիր, բանաստեղծ

Միխայիլ Անդրիասով

Արձակագիր, ակնարկագիր

Լևոն Բաբայան

Պատմաբան

Լիլի Չուքասզյան

Օպերային երգչուհի

Ներսես Ունանյան

Քանդակագործ

Զորայր Խալափյան

Արձակագիր, դրամատուրգ

Հրանտ Գյուլասարյան

Բանաստեղծ, արձակագիր

Արաքս Մանսուրյան

Օպերային երգչուհի

Սերվետ Պողոսյան

Ճարտարապետ, գեղանկարիչ

Աշոտ Բեգլարյան

Գրող, լրագրող, թարգմանիչ

 

 

 

 

ՏԻՐԱՆ ԱՃԵՄՅԱՆ

Ծաղրանկարիչ, դերասան

21 հուլիս, 1902 - 10 սեպտեմբեր, 1991

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Սովորել է Հալեպի գերմանական վարժարանում: Ծաղրանկարչության առաջին փորձերն արել է 1919թ.` Կոստանդնուպոլսի «Կավռոշ» երգիծաթերթում: 1921թ. Հալեպում կազմակերպել է «Երիտասարդաց միության թատերախումբը», բեմադրել և խաղացել է Ա.Շիրվանզադեի «Կործանվածը» (Սենեքերիմ), «Պատվի համար» (Սուրեն), «Նամուս» (Սեյրան), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Աբեղա) պիեսներում: 1925թ. տեղափոխվել է Բեյրութ, որտեղ ծաղրանկարներով հանդես է եկել հայկական, ֆրանսիական և արաբական մամուլում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Հալեպում, Թեհրանում, Նոր Ջուղայում և Երևանում (1975թ.): Մահացել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար