Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ԳԱՐԵԳԻՆ ԶԱՔՈՅԱՆ

Կինոռեժիսոր, կինոգետ

Ծնվել է 1947թ. ապրիլի 5-ին, Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1976թ. ստացել է արվեստների մագիստրոսի կոչում Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի ինստիտուտում: 1985թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչ: 1991թ. հիմնադրել է Հայաստանի ազգային ֆիլմադարանը, որը տնօրինել է մինչ 1998թ.: Հրատարակել է կինոյի պատմության վերաբերյալ հոդվածներ և գրքեր, նկարահանել և հեղինակել է 12 ֆիլմ: 2012թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչն է և «Լույս» կինոստուդիայի ռեժիսորը: Նկարահանած ֆիլմերից են` «Միգնոր» (1989թ.), «Կալանավորների արվեստը» (1997թ.), «Քաջարան` քարի մետամորֆոզը» (2001թ.), «Փարաջանով. մենախոսություն և ժառանգություն» (2005թ.), «Պատարագ» (2005թ.), «Համո Բեկնազարյան, մենախոսություն» (2006թ.), «Մեղադրվում է ինքնասպանության մեջ» (2011թ.), «Հա՛յր մեր, տո՛ւր մեզ ազատություն» (2013թ.): 2015թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար