ՅՈՒՍՈՒՖ ՔԱՐՇ

Լուսանկարիչ

23 դեկտեմբեր, 1908 - 13 հուլիս, 2002

Հովսեփ Նաքաշյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում: 14 տարեկանում ընտանիքի հետ գաղթել է Սիրիա: 1924թ. տեղափոխվել է Կանադա` բնակվելու հորեղբոր` Քվեբեկում բավական հայտնի լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանի մոտ: Մի քանի տարի սովորել է Քվեբեկի տարրական դպրոցներից մեկում և հորեղբորն օգնել ստուդիայում: 1928-32թթ սովորել է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Ջոն Գարոյի ստուդիայում: Օտտավայում` կառավարության նստավայի հարևանությամբ, հիմնել է իր սեփական ստուդիան: Նրա աշխատանքները հիացրել են բազմաթիվ հայտնի մարդկանց, սակայն նրա աստեղային ժամը 1941թ. դեկտեմբերի 30-ն էր, երբ Կանադայի Համայնքների պալատում ելույթից հետո լուսանկարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին: Նրան անվանում են «դիմանկարի արքա» և դասում լեգենդների շարքին: Կյանքի 65 տարիները անց է կացրել լուսանկարչության մեջ: Լուսանկարել է  բազմաթիվ աշխարհահառչակ մարդկանց` Սոմերսեթ Մոեմ, Էռնեստ Հեմինգուեյ, Ֆրանկլին և Էլիանոր Ռուզվելտներ, Ալբերտ Էյնշտեյն, Պաբլո Պիկասո, Ֆիդել Կաստրո, Ջոն Քենեդի, Բիլ և Հիլարի Քլինթոններ, Շառլ դը Գոլ, Բերնարդ Շոու, Ալբեր Քամյու, Ջորջ Պոմպիդու, Ժան Կոկտո, Մարտին Լյութեր Քինգ, Յուրի Գագարին և բազմաթիվ այլ աշխարհահռչակ մարդիկ: 1992թ. գրել է «Ամերիկայի ամենահայտնի 73 կանայք և տղամարդիկ» գիրքը, բնականաբար` իրենց լուսանկարներով: 2000թ. «Ով ով է» հայտնի պարբերականը նրան ընդգրկել է աշխարհում ամենահայտնի 100 մարդկանց ցանկում, ընդ որում, Քարշը այդ 100 հոգուց 51-ին լուսանկարել էր: Մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, Բոստոնում, որտեղ ապրել է կյանքի վերջին տարիներին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար