Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՄԱՐՏ ԲԱԲԱՅԱՆ

Երգիչ

Ռադիոն Բաբայան

Ծնվել է 1986թ. մարտի 29-ին, Ռուսաստանի Գրոզնի քաղաքում: Ավելի ուշ ծնողների հետ փոխադրվել է Կաբարդինո-Բալկարիայի փոքրիկ Մայսկի քաղաք: Հանրակրթական դպրոցում սովորելուն զուգահեռ, ուսանել է Ե.Կանի ղեկավարած «Ֆենիքս» ստուդիայում, հաճախել է արվեստի դպրոցի դաշնամուրային դասարան: Արագացված կարգով դպրոցն ավարտելուց հետո, տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընդունվել է ИГУМО-ի դերասանական ֆակուլտետ: Դերժավինի անվան միջազգային Սլավոնական ինստիտուտի «Բելկանտո» դպրոցում ուսումնասիրել է օպերային վոկալ, ապա սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում` ստանալով էստրադային վարպետության դասեր: 1998թ-ից զբաղվում է երաժշտական անհատական գործունեությամբ: 1998թ. արժանացել է «Утреняя звезда» մրցույթի առաջին կարգի դիպլոմին, «Звездопад» մանկական տարածաշրջանային 2-րդ մրցույթի Գրան Պրի մրցանակի և դարձել Գեղարվեստական ստեղծագործության հանրապետական փառատոնի հաղթող: 2001թ. ստացել է Կաբարդինո-Բալկարիայի շնորհալի երեխաների համար տրվող նախագահական կրթաթոշակ և դարձել է հայրենասիրական երգի «Ես սիրում եմ քեզ, Ռուսաստան» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր: 2007թ. հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում մեծ ներդրման համար արժանացել է դիպլոմի և ոսկե մեդալի, ապա` Մ.Լոմոնոսովի անվան մրցանակի, «Հարյուրամյակի մեկենասներ» հիմնադրամի ոսկե շքանշանի` որպես «Տարվա բացահայտում», ապա` «Կրեմլ» հիմնադրամի ոսկե շքանշանի, «Հույս, հավատ, սեր» մրցանակի` որպես «Տարվա շնորհ»: 2012-13թթ մասնակցել է «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծին` հասնելով կիսաեզրափակիչ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար