Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՄԻՀՐԴԱՏ ԱՄՐԻԿՅԱՆ

Դերասան, գրող

1 մայիս, 1843 - 5 փետրվար, 1879

Հովհաննես Ամերիկյան

Ծնվել է Ախալցխայի Ծինուբան գյուղում: Սովորել է տեղի ծխական դպրոցում, 1853-58թթ` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Եղել է Ներսիսյան դպրոցի աշակերտական ներկայացումների կազմակերպիչներից: 1860թ. Ա.Վանանդեցու «Միհրդատ» ողբերգության գլխավոր դերը հաջողությամբ կատարելու համար, ստացել է «Միհրդատ» անունը: 1863թ-ից աշխատել է Պերճ Պռոշյանի, 1864թ-ից` Գևորգ Չմշկյանի թատերախմբերում: Եղել է արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից, Գ.Սունդուկյանի կերպարների առաջին և լավագույն մարմնավորողներից: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), «էլի մեկ զոհ» (Սարգիս), «Պեպո» (Զիմզիմով), «Օսկան Պետրովիչը էն կինքումը» (Մեծ սատանա), Շիլլերի «Ավազակներ» (Ֆրանց Մոոր), Ն.Փուղինյանի «Դալալ Ղաղո» (Կիվկիվ), Ս.Տեր-Գրիգորյանի «Էս էլ քի մոցիքլութին» (Կարապետ), «Նինոյին շնվիլը» (Գասպար) և այլն: Եղել է նաև թատերական քննադատ, երգիծաբան, հրապարակախոս: Հետևել է Վ.Բելինսկու գեղագիտական սկըզբունքներին: Եղել է «Մշակ» թերթի առաջին աշխատակիցներից: 1872-73թթ ղեկավարել է երգիծանքի բաժինը «Չաքուճ» ստորագրությամբ, տպագրել է ֆելիետոնների շարք: Գրել է ոտանավորներ, կատարել թարգմանություններ: Հյուրախաղերով հանդես է եկել Ախալցխայում, Գորիսում, Քութայիսում, Գանձակում, Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում: 1874-77թթ գործել է Կ.Պոլսում, բեմադրել է Շիլլերի «Ավազակներ», Գ.Սունդուկյանի «Պեպո» և այլ ներկայացումներ: Նյութական ծանր վիճակի պատճառով վերադարձել է Թիֆլիս, ուր հիվանդացել և ինքնասպան է եղել: