ՄԿՐՏԻՉ ԱՎԱԼՅԱՆ

Դերասան

7 մայիս, 1850 - 13 մայիս, 1909

Մկրտիչ Մելիք-Ավալյան

Ծնվել է ՀՀ Բերդ գյուղում (այժմ` ՀՀ Տավուշի մարզ): Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է 1870թ., Թիֆլիսի հայկական թատերախմբում: Եղել է 1870-80-ական թվականների հայ թատրոնի ակտիվ գործիչներից: Խաղացել է բնութագրային և դրամատիկ դերեր, առավելապես աչքի ընկել կատակերգություններում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), «Պեպո» (Զիմզիմով), «Էլի մեկ զոհ» (Բրիլիանտով), «Քանդած օջախ» (Փարսիղ), Մուրացանի «Ռուզան» (Սևադա), Շիլլերի «Ավազակներ» (Շվայցեր), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Զեմլյանիկա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), Մոլիերի «Տարտյուֆ» (Տարտյուֆ) և այլն: 1891թ-ից տեղափոխվել է Բաքու, զբաղվել գրասենյակային աշխատանքով` երբեմն հանդես գալով ներկայացումներում: Վերջին անգամ ելույթ է ունեցել Բաքվում, 1908թ., արևելահայ նոր թատրոնի 50-ամյակի առթիվ, կատարել Զիմզիմովի դերը: Թարգմանել է մի շարք պիեսներ` Ա.Դյումա հոր «Քին», Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Հ.Իբսենի «Նորա» և այլն: Մահացել է Բաքվում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար