Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ՄՈՒՐԱԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Դերասան

25 օգոստոս, 1902 - 3 հունվար, 1989

Ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում: 1920-25թթ և 1927-28թթ սովորել է Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում, 1925-27թթ աշխատել Թիֆլիսի հայկական թատրոնում` որպես դերասան: Եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) հիմնադիրներից, որտեղ աշխատել է 1928թ-ից: 1930թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անավն ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Կերտել է կատակերգական և բնութագրական ավելի քան 150 դեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Փայլակ), Ա.Օստրովսկու «Անտառ» (Սչաստլիվցև), «Կատաղի փողեր» (Գրիգոր), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Պրոպոտեյ), Կ.Գոլդոնիի «Ձկնորսներ» (Ֆորտունատո), Վ.Վաղարշյանի «Վանքաձոր» (Սերոբ), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Խաչո), Կ.Սիմոնովի «Ռուս մարդիկ» (Խարիտոնով), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Եպիխոդով), Բ.Նուշիչի «Փիլիսոփայության դոկտոր» (Բլագոյ), Ժ.Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» (Սարգիս), Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (Լևիցկի) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Լույս և ստվեր» (1933թ.), «Կարո» (1937թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Սևանի ձկնորսներ» (1939թ.), «Դավիթ Բեկ» (1943թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.), «01-99» (1959թ.), «Ձախորդ Փանոս» (1969թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) և այլն: 1934թ-ից մանկավարժական գործունեություն է ծավալել, 1944թ-ից դերասանական արվեստ է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար