Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ԱԲԵԼՅԱՆ

Դերասան

2 մայիս, 1932 - 21 սեպտեմբեր, 2003

Ծնվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Հայաստան: 1958թ. ավարտել է Լենինականի թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) դրամատիկական ստուդիան: 1958թ-ից եղել է նույն թատրոնի դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Պ.Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» (Սոս), Լ.Միքայելյանի «Վարազդատ» (Վարազդատ), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Կիպար), Ե.Օտյանի «Չարշըլը Արթին աղա» (Արթին) և այլն: Դերասանի խաղը աչքի է ընկել ընդգծված պլաստիկայով և երաժշտականությամբ: Նկարահանվել է «Քաոս» (1973թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) ֆիլմերում: 1989թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Գյումրիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար