Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԲԱՐՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

16 դեկտեմբեր, 1897 - 25 հունվար, 1967

Ծնվել է Դերբենդում, որտեղ ստացել է կրթությունը: 1916-17թթ մասնակցել է սիրողական ներկայացումների, ապա տեղափոխվել Աստրախան, որտեղ հաճախել է Վավիկ Վարդանյանի թատերական ստուդիա, հանդես եկել մի շարք դերերով: 1921-26թթ հանդես է եկել Կիսլովոդսկում, խաղացել տարբեր խմբերում: 1925թ. ստեղծել է իր խումբը, բեմադրել «Դավաճանություն», «Չար ոգի», «Պեպո», «Քաջ Նազար», «Հին աստվածներ» և այլ ներկայացումներ` բոլոր պիեսներում խաղալով գլխավոր դերեր: 1926-27թթ թատերաշրջանում Բաքվում խաղալուց հետո տեղափոխվել է Թբիլիսի, մոտ երկու տասնամյակ` մինչև 1947թ. իր բախտը կապել է Թբիլիսիի Ս.Շահումյանի անվան հայկական դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոնների հետ, որի ղեկավարն ու ռեժիսորն է եղել մի քանի տարի: 1937-44թթ եղել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը (1954թ-ից` ռեժիսոր), 1947–53թթ` Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն) գլխավոր ռեժիսորը: Լենինականի թատրոնում աշխատելուց հետո նորից է մեկնել Թբիլիսի, որտեղ էլ անցել են նրա կյանքի վերջին 15 տարիները, դարձյալ Թբիլիսիի հայկական թատրոնում: Բեմադրել է ավելի քան 50 պիես, որոնցից են` «Թովմաս եղբոր տնակը», «Քաջ Նազար», «Գիքոր», «Շահնամե», «Խաթաբալա», «Լյուբով Յարովայա», «Քանդած օջախ», «Պեպո», «Ռուզան», «Դավիթ Բեկ», «Դավաճանություն», «Ուրիել Ակոստա», «Եկամտավոր պաշտոն», «Թշնամիներ», «Կինտո», «Թոնդրակեցիներ», «Մեր քաղաքի երիտասարդը», «Ատամնաբույժն արևելյան», «Մաշենկա», «Հրաբխի վրա», «Բարձունքներում», «Եզոպոս» և այլն: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Բագրատ), Ֆ.Շիլլերի «Սեր և խարդավանք» (Վուրմ), Մ.Գորկու «Հատակում» (Կոստիլյով) և այլն: 1948թ. արժանացել է Վրաստանի, 1964թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Լենինականում (այժմ` Գյումրի), թաղվել Թբիլիսիում: