
Նշան Միրզա
Արձակագիր, հրապարակագիր

Երվանդ Թաղիանոսյան
Թարգմանիչ

Հակոբ Փափազյան
Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար
Գեղանկարիչ, քանդակագործ

Վաղարշակ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահրամ Մավյան
Բանաստեղծ, արձակագիր

Վարդուհի Վարդանյան
Երգչուհի

Մխիթար Ավետիսյան
Դերասան

Լիլի Կարապետյան
Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան
Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ
ԹՈՎՄԱՍ ՖԱՍՈՒԼԱՃՅԱՆ

25 հուլիս, 1843 - 22 սեպտեմբեր, 1901
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Պոլսի Նոր թաղի և Գումգափուի վարժարաններում: Հանդես է եկել Արևելյան թատրոնում, առավել աչքի ընկել Վասպուրական թատրոնում: 1864թ-ից` կնոջ` Պայծառ Ֆասուլաճյանի հետ շրջագայել է Տրապիզոնում, Թիֆլիսում, Մոզդոկում, Ղզլարում, Աստրախանում: 1869-71թթ թատերախումբ է ղեկավարել Նոր Նախիջևանում: 1872-77թթ եղել է Վարդովյան թատրոնի դերասան և ռեժիսոր: Ծաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Է.Սյուի «Թափառական հրեան» (Դակոբեր), Վ.Հյուգոյի «Արքան զվարճանում է» (Թրիբուլե), Մոլիերի «Տարտյուֆ» (Տարտյուֆ), «Դոն Ժուան» (Դոն Ժուան) և այլն: 1880-ականներին մեծ համբավի է արժանացել Բրուսայում` հիմնականում թուրքական ներկայացումներով և Մոլիերի կատակերգությունների բեմադրություններով: 1893թ-ից գործել է Բուլղարիայում, Ռումինիայում: Գրել է պիեսներ` «Երկու քաղցածներ», «Սևի տեղ սպիտակ», «Տայի Միրիկ Անդենը» և այլն: Մահացել է Ալեքսանդրիայում: