Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԹՈՎՄԱՍ ՖԱՍՈՒԼԱՃՅԱՆ

Դերասան

25 հուլիս, 1843 - 22 սեպտեմբեր, 1901

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Պոլսի Նոր թաղի և Գումգափուի վարժարաններում: Հանդես է եկել Արևելյան թատրոնում, առավել աչքի ընկել Վասպուրական թատրոնում: 1864թ-ից` կնոջ` Պայծառ Ֆասուլաճյանի հետ շրջագայել է Տրապիզոնում, Թիֆլիսում, Մոզդոկում, Ղզլարում, Աստրախանում: 1869-71թթ թատերախումբ է ղեկավարել Նոր Նախիջևանում: 1872-77թթ եղել է Վարդովյան թատրոնի դերասան և ռեժիսոր: Ծաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Է.Սյուի «Թափառական հրեան» (Դակոբեր), Վ.Հյուգոյի «Արքան զվարճանում է» (Թրիբուլե), Մոլիերի «Տարտյուֆ» (Տարտյուֆ), «Դոն Ժուան» (Դոն Ժուան) և այլն: 1880-ականներին մեծ համբավի է արժանացել Բրուսայում` հիմնականում թուրքական ներկայացումներով և Մոլիերի կատակերգությունների բեմադրություններով: 1893թ-ից գործել է Բուլղարիայում, Ռումինիայում: Գրել է պիեսներ` «Երկու քաղցածներ», «Սևի տեղ սպիտակ», «Տայի Միրիկ Անդենը» և այլն: Մահացել է Ալեքսանդրիայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար