
Պողոս Օտյան
Պետական գործիչ, մանկավարժ

Գրիգոր Օտյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Հակոբ Օշական
Արձակագիր, դրամատուրգ

Հակոբ Խաչատրյանց
Գրականագետ, թարգմանիչ

Կարապետ Մեծատուրյան
Քանդակագործ

Բագրատ Ուլուբաբյան
Պատմաբան, բանաստեղծ, արձակագիր

Հրաչիկ Սիմոնյան
Պատմաբան

Կարո Սարաֆյան
Կիթառահար

Ալեքսանդր Չաուշյան
Թավջութակահար

Արթուր Ավանեսով
Դաշնակահար, կոմպոզիտոր

Ժիրայր Ոսկանյան
Հաղորդավար
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՔԼՉՅԱՆ

13 նոյեմբեր, 1938 - 31 հոկտեմբեր, 2016
Սաշիկ Թաքլչյան
Ծնվել է Երևանում: Թատրոնի հանդեպ սերն ու դերասանական հակումները ի հայտ են եկել դպրոցական տարիներին: Այդ ժամանակ կազմակերպել է դպրոցական թատերական խմբակ: 1956թ. ավարտել է միջնակարգ ուսումը և աշխատանքի անցել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1960թ-ից` հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների խմբագրությունում: 1962թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: Ուսանողական տարիներին, մի խումբ համախոհների հետ, ստեղծել է «Արշալույս» երիտասարդական թատրոնը: 1967թ. ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի թատերական ընկերությանը կից թատրոն-ստուդիայի ստեղծմանը: Երկար տարիներ աշխատել է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` որպես դերասան: 1995թ. նկարահանվել է Դ.Քեսայանցի «Անիծվածները» ֆիլմում: 2008թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2009թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: