ՍԱԹԵՆԻԿ ԱԴԱՄՅԱՆ

Դերասանուհի

17 սեպտեմբեր, 1875 - 17 հուլիս, 1915

Ծնվել է Թիֆլիսում: Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ս.Նունեի դպրոցում և իգական առաջին գիմնազիայում: Բեմ է բարձրացել 1897թ. Բաթումում: 1898թ. հրավիրվել է Բաքու` հայկական թատերախումբ: 1901-03թթ սովորել է Պետերբուրգի դրամատիկական դասընթացներում: Վերադառնալով Բաքու խաղացել է հայկական և ռուսական թատերախմբերում: 1905թ-ից վերջնականապես նվիրվել է հայ բեմին: 1908թ. Թիֆլիսում, վարձելով Հավլաբարի բանվորական թատրոնը, Գրիգոր Ավետյանի հետ կազմակերպել է թատերախումբ: Տարբեր խմբերի հետ շրջագայել է Կովկասում, Թուրքիայում, Բուլղարիայում: Եղել է քնարադրամատիկական կերպարների լավագույն անձնավորողներից: Խաղացած ներկայացումներից են` Լ.Շանթի «Հին աստվածներ» (Սեդա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան), «Չար ոգի» (Սոնա), Մ.Գորկու «Հատակում» (Նատաշա), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Օֆելյա), «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), Սենկևիչի «Յո՞ երթաս» (Լիգիա), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Լարիսա) և այլն: Հայերեն է թարգմանել Ա.Շնիցլերի, Կ.Համսունի պիեսները: Մահացել է Բաքվում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար