Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

Բանաստեղծ արձակագիր, դրամատուրգ

6 հունվար, 1932 - 23 փետրվար, 1987

Վազգեն Օհանջանյան

Ծնվել է Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում: 1954թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը: Ապա ուսուցչություն է արել Ճալեթ գյուղի ութամյա դպրոցում: 1955-58թթ ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի Դաշուշեն գյուղի յոթամյա դպրոցում: 1960թ. եղել է Ստեփանակերտի մշակույթի շրջանային տան տնօրենը, նույն թվականից` ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1961-85թթ աշխատել է ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում` նախ որպես թղթակից, 1979թ-ից` գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիր: 1976-79թթ աշխատել է «Սովետական Ղարաբաղ» օրաթերթի խմբագրությունում որպես նամակների բաժնի վարիչ: Երկուսուկես տասնամյակի ընթացքում նրա ջանքերով մարզային ռադիոյում ստեղծվել էր հայկական երաժշտական ու գրական հաղորդումների հարուստ ֆոնդ, որը հրկիզվել է Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1948թ., «Սովետական Ղարաբաղ» թերթում։ 1961թ. լույս է տեսել գրողի անդրանիկ գիրքը։ Նրա լավագույն ստեղծագործությունները, այդ թվում նրանք, որոնք բացահայտ ուղղված էին խորհրդային մեծ ու փոքր նազարների՝ Բրեժնևի, Ալիևի, Կևորկովի դեմ («Նազարնամե», «Հեքիաթ փառամոլ էշի մասին», «Հեքիաթ Մեծ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Հայրենադավը», «Հուդային», «Բասարական», «Զևս, խելոք կաց», «Հիմա է՞լ լռենք», «Դլե յաման», «Ղարաբաղ եմ ասում...», «Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ», «Կկորչեն հավետ և փառք, և անուն», «Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա» և այլն), արտացոլում էին կուռքերի, վերջը չերևացող ժողովների ու ծափերի վրա հիմնված խորհրդային իրականության զավեշտաողբերգական դեմքը («Այս շքերթներից հոգնել եմ արդեն», «Կրկես», «Տրիոլետներ», «Ութնյակներ» և այլն), բնականաբար, չէին կարող տպագրվել այն տարիներին և մնացել էին անտիպ։ Հրատարակվել են նրա «Լուսաբաց» (բանաստեղծությունների ժողովածու, 1961թ.), «Լեռների լեգենդը» (բանաստեղծություններ, 1966թ., 2003թ.), «Շաղասար» (պատմվածքներ, 1970թ.), «Խանքենդի» (վիպակ, 1975թ.), «Երգը մնաց լեռներում» (պատմվածքներ, 1978թ.), «Տոհմածառ» (պատմվածքներ, 1980թ.), «Մեղրի ժամանակը» (պատմվածքներ, 1984թ.), «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» (երգիծական պատմվածքներ, առակներ, երգիծական բանաստեղծություններ, 1993թ.), «Ղարաբաղի արծիվը» (պատմավեպ, 1993թ.), «Այս Ղարաբաղն է» (բանաստեղծություններ, չափածո առակ-հեքիաթներ, չափածո պոեմ՝ «Նազար-նամե», 2002թ.), «Ավելի շատ լույս» (երգիծական պատմվածքներ, առակներ, պիեսներ, 2006թ.), «Կապույտ տարիներ» (վիպակներ, վեպ, պիես, 2007թ.), «Նկարիչ, Արցախ նկարիր» (բանաստեղծություններ, 2009թ.), «Սատիրիկոն» (երգիծական բանաստեղծություններ, 2009թ.), «Երկեր» (Երկու հատոր, 2012թ.) գրքերը: Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը 1969թ. բեմադրել է գրողի «Մեծ Լոռեցին» պիեսը, որը Հայաստանում Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին։ Այդ ներկայացումն ու 1980թ. բեմադրված «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» քնարական դրաման լայն ընդունելություն են գտել հանդիսատեսների շրջանում, բեմադրվել են ավելի քան 100 անգամ: Մահացել է Ստեփանակերտում: Հետմահու պարգևատրվել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար