Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1942թ. մայիսի 24-ին, ՀՀ Իջևանի շրջանի Սևքար գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): Գրականագետ Վազգեն Գաբրիելյանի կինն է: 1959թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1964թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, 1968թ.` ասպիրանտուրան: Նույն թվականին պաշտպանել է թեկնծուական («Սովետահայ արձակը 1930-ական թթ»), 1988թ.` դոկտորական ատենախոսություն («Հայ գրականագիտության պատմություն»)։ 1969թ. դասախոսական աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնում (1990թ-ից՝ պրոֆեսոր): 2007թ-ից ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչն է, 2000թ-ից՝ ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գրականագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահը։ Հեղինակ է 12 գիրք, դպրոցական դասագրքեր (համահեղինակ), մեկ բուհական ձեռնարկ, 70-ից ավելի գիտական հոդվածներ։ Կարևոր աշխատություններից են` «Գրական քննադատության տեսության և պատմության հարցեր» (1982թ.), «Հայ գրականագիտության պատմություն» (1986թ.). «Անդրադարձներ» (2002թ.), «Ուրվագծեր արդի հայ գրականության» (2006թ.), «Գրական հորիզոններ» (2008թ.), «Եղիշե Չարենց» (ուսումնասիրություններ, 2012թ.) և այլն։ Համահեղինակ է 10-րդ դասարանի «Հայ գրականություն» (1993թ., 1996թ., 2000թ.) դասագրքի։ 1989թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2002թ. արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն քննադատ» մրցանակին, 2004թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրի, 2009թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալին, 2011թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2012թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀԳՄ «Հրանտ Մաթևոսյան» ամենամյա մրցանակի, 2016թ.՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար