Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

Ալեն Նազարյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ԴՐԱՍՏԱՄԱՏ ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆ

Պետական գործիչ, լրագրող

29 հունվար, 1895 - 23 դեկտեմբեր, 1937

Ծնվել է ՀՀ Համամլու գյուղում (այժմ` Սպիտակ քաղաք): 1912թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և ընդունվել Կիևի առևտրի ինստիտուտի տնտեսագիտության բաժին: 1913թ-ից եղել է ՌՍԴԲԿ անդամ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քարոզչակազմակերպչական աշխատանք է տարել արևմտյան ռազմաճակատի և Սիբիրի պահեստազորի զինվորների շրջանում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է ՌԽՖՍՀ ազգությունների գործերի ժողկոմատում, 1918թ. սեպտեմբերից` Կարմիր բանակի մատակարարման բնագավառում: 1913թ. աշխատել է ուսանողական սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ (բոլշևիկյան ֆրակցիայում): Նույն թվականին Տառաս Շևչենկոյի 100-ամյակի կապակցությամբ գործադուլին և միտինգին մասնակցելու ժամանակ ծեծվել և ձերբակալվել է: 1914թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ուսանողական ժողովներին ելույթներ է ունեցել հայ կամավորական շարժումների դեմ: 1915թ. ուսանողության հավաքագրման ժամանակ ընդունվել է ենթասպաների ուսումնարան, ապա ուղղարկվել պահեստի գունդ, իսկ այնտեղից` ռազմաճակատ: 1919թ. վերջին տեղափոխվել է Թիֆլիս, մասնակցել «Պահակ», «Նոր ուղի» թերթերի հրատարակմանն ու խմբագրմանը, ապա անցել Հայաստան: 1920թ. դեկտեմբերին վերադարձել է Հայաստան, նշանակվել ՀԽՍՀ սոցապ ժողկոմ, ապա` լուսավորության ժողկոմ: 1921թ. ամռանը եղել է Զանգեզուրի արտակարգ կոմիսարը: Վարել է տարբեր պաշտոններ` ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար, նախագահության անդամ, 1928թ.` Փարիզի «Երևան» հայկական թերթի խմբագիր, «Նոր ուղի» հանդեսի խմբագիր, Երքաղխորհրդի նախագահ և այլն: 1932թ. նշանակվել է «Հայկական խորհրդային հանրագիտարանի» գլխավոր խմբագիր: Եղել է Հայաստանի գրողների միության առաջին նախագահը: 1934-36թթ ղեկավարել է Երևանի պետական համալսարանի լենինիզմի ու կուսակցության ամբիոնը և դասախոսել այնտեղ: 1936թ. օգոստոսի 10-ին վտարվել է կոմկուսից` կենտկոմի անդամների ճնշող մեծամասնության քվեարկության արդյունքում: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, անհիմն բռնադատվել է Երևանում և գնդակահարվել, 1955թ. (հետմահու) արդարացվել։