Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՎԱՀԱՆ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆ

Երգիչ, թարգմանիչ

24 օգոստոս, 1883 - 2 մայիս, 1941

Ծնվել է ՀՀ Դարալագյազ գյուղում (այժմ` ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղ): 1901-05թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աչքի է ընկել գեղեցիկ ձայնով ու երաժշտական փայլուն ընդունակություններով, եղել Կոմիտասի գնահատած մեներգիչը, 1905թ-ից մասնակցել նրա երգչախմբերի համերգներին Թիֆլիսում, Երևանում, Բաքվում: 1908թ. աշխատել է Գևորգյան ճեմարանում` որպես դասատու: 1909թ. տեղափոխվել է Պետերբուրգ, սովորել կոնսերվատորիայում և համալսարանում, երգել Մարիինյան թատրոնի խմբում և տեղի հայկական եկեղեցու երգչախմբում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից զորակոչվել է ռազմաճակատ, պարգևատրվել ռազմական շքանշաններով ու պատվո զենքերով: 1917թ. փոխադրվել է Թիֆլիսի 2-րդ հայկական հրաձիգ բրիգադ, 1918թ-ից ծառայել է Հայաստանում, մասնակցել Սարդարապատի ճակատամարտին, եղել Կարսի ամրոցի շտաբի պետ մինչև 1920թ., երբ Կարսի անկումից հետո, որպես բանագնաց թուրք, շտաբ ուղարկված` գերվել է և հետագայում ազատվել: 1921թ-ից բնակվել է Թիֆլիսում, դասավանդել, աշխատել խմբագրություններում, եռանդուն մասնակցել Հայարտան աշխատանքներին, Թիֆլիսում, Երևանում և Լենինականում (այժմ՝ Գյումրի) հանդես եկել համերգներով, հատկապես` Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, ինչպես և Սայաթ-Նովայի երգերի կատարումներով: 1927թ. Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի հետ մեծ հաջողությամբ մեներգել է Մոսկվայում կայացած համերգներին, 1928թ. սովետական արտիստների խմբում Մ․Օգանեզաշվիլու հետ հանդես է եկել Մայնի Ֆրանկֆուրտում կայացած միջազգային երաժշտական ցուցահանդեսին: Թարգմանել է Լ.Տոլստոյի «Աննա Կարենինա», Ց.Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները», Դ.Ֆուրմանովի «Խռովություն» և այլ ստեղծագործություններ: Այս տարիներին գրել և հրատարակել է գրական ստեղծագործությունների մի ամբողջ շարք` «Դեպի նոր կյանք», «Կարմիր դրոշ», «Նեռի ծնունդը», «Անմահ կայծ», «Կաթնաղբյուր»: Հեղինակել է «Քյոռ Օղլի» օպերայի լիբրետոն: Թողել է արժեքավոր հուշեր Կոմիտասի մասին` «Անհիշաչար մարդը», «Կոմիտաս» (1931թ.): Կոմիտասի ողբերգական վախճանից մեկ տարի անց` 1936թ. Թիֆլիսում ձերբակալվել է և աքսորվել Կոմիի ինքնավար հանրապետություն, որտեղ էլ մահացել է: Միայն 1960թ. երգչի հարազատներին հաջողվել է նրա աճյունը տեղափոխել Հայաստան:

 

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար