Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ

Արձակագիր

Սևակ Թամամյան

Ծնվել է 1983թ. մարտի 19-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 1999-2004թթ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2002թ. «Բրիտանական Արևելք-Արևմուտք» կենտրոնի կողմից կազմակերպված «Նախադեպային իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան» սեմինարներին ակտիվ մասնակցության համար արժանացել է «British East West Center and Center of Comparative Jurisprudence» հավատարմագրին։ 2003թ. մասնակցել է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղաքացիական պատերազմների ընթացքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը» թեմայով «Philip C Jessup» անվան միջազգային մրցախաղին` ճանաչվելով որպես լավագույն բանախոս։ 2008թ-ից աշխատել է իրավապահ մարմիններում։ 2009թ. դուրս է եկել աշխատանքից` որոշելով զբաղվել միայն գրականությամբ։ Առաջին անգամ տպագրվել է 2007թ., «Գրական թերթում»: Հետագայում պատմվածքները պարբերաբար տպագրվել են «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս» թերթերում, «Նարցիս» գրական հանդեսում։ 2008թ. «Թափանցիկ շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։ 2009թ. «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։ Նույն թվականին «Աշխատանք, աշխատանք» և «Շախմատային նովել» պատմվածքների համար արժանացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին, իսկ նրա պատմվածքները ընդգրկվել են արդի հայ արձակի «Անթոլոգիա 18-33» ժողովածուում։ 2010թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին` 2009թ. գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար։ Նույն թվականին «Actus Tragicus» էսսեի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին: Հրատարակվել են նրա «Ռոբինզոն և 13 պատմվածք» (պատմվածքներ, 2010թ.), «Ցտեսություն, Ծիտ» (վեպ, 2012թ.), «Ռոբինզոն» (2012թ., ուկրաիներեն՝ 2015թ.), «Օվկիանոս» (պատմվածքներ և էսսեներ, 2014թ.) գրքերը: 2012թ. 106.5 լրատվական ռադիոյով վարել է «Գրադարանում Արամ Պաչյանի հետ» հեղինակային հաղորդաշարը: 2015թ. «2013-14թթ լավագույն արձակ ստեղծագործության համար» արժանացել է «Անդին» գրական ամսագրի մրցանակին, իսկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարել է գրելու և գրականության դասընթաց:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար