Արիստակես Ազարյան

Բառարանագիր, հրատարակիչ

Սրբուհի Երիցյան

Մշակութային գործիչ

Գաբրիել Բաբկենց

Արձակագիր, հրապարակախոս

Վարշամ Երեմյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Մարիա Հակոբյան

Բանաստեղծ

Ռուբեն Գասպարյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Պետական գործիչ, արձակագիր

Ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին, ՀՀ Կոթի գյուղում (այժմ` ՀՀ Տավուշի մարզում): 1966-69թթ ծառայել է խորհրդային բանակում։ 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է հանրապետական մամուլում: 1983թ. լույս է տեսել նրա «Կիրակի» ընդհանուր վերնագրով պատմվածքների առաջին ժողովածուն։ 1985թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Կիրակի» (1983թ.), «Ծանր լույս» (1987թ.), «Շատ չհամարվի» (1993թ.), «Երկիր։ Ցպահանջ», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» (2000թ.), «Գյադաների ժամանակը» գրքերը: 1988թ-ից եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Նրա պատմվածքները պարբերաբար տպագրվել են հանրապետական և համամիութենական մամուլում, թարգմանվել ռուսերեն, չեխերեն, բելոռուսերեն, իսպաներեն, վրացերեն և այլ լեզուներով։ 1982թ. արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի «Տարվա լավագույն պատմվածքի համար», 1996թ.` «Հայոս-Քարթլոս» հանդեսի մրցանակներին: 2010թ. Վիեննայում Հերբերտ Մաուերի թարգմանությամբ գերմաներենով 2000 օրինակով լույս է տեսել հայ ժամանակակից տաս գրողների գործերից կազմված անթոլոգիան, որտեղ տեղ է գտել նաև գրողի «Ափսոս էր երեխան» պատմվածքը։ Եղել է «Առավոտ» թերթի հիմնադիրը։ 1990-92թթ և 1997-2000թթ եղել է «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության վարչության նախագահը, 1990-92թթ` ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1992-96թթ` ՀՀ ներքին գործերի նախարարը, 1996-98թթ` Երևանի քաղաքապետը, 1996-99թթ` ՀՀ ԱԺ պատգամավոր։ 1999թ. վերընտրվել է որպես պատգամավոր։ 2000թ. ՀՀ խորհրդարանը, նիստերին անհարգելի կերպով չմասնակցելու պատճառաբանությամբ, նրան զրկել է պատգամավորի անձեռնմխելիությունից, ապա` պատգամավորական մանդատից։ 2000թ-ից գտնվում է միջազգային հետախուզման մեջ. մեղադրվում է «սարքած-ծրագրված սպանության» մեջ։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար