Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

21 օգոստոս, 1925 - 5 հոկտեմբեր, 2011

Կարպիս Սարկավագյան

Ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Սովորել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում: Հրաժարվելով Բրյուսելի համալսարանում ուսանելուց` 1946թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: 1951թ-ից տպագրվել է գրական մամուլում: 1959-61թթ եղել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրական դասընթացների ունկնդիր, ապա հեռակա ավարտել է այն: Նրա պատմվածքներն ու էսսեները պարբերաբար տպագրվել են հայաստանյան գրական մամուլում, թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, չեխերեն, իսպաներեն, արաբերեն: Զբաղվել է նաև թարգմանչությամբ: 1955թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Լույս են տեսել նրա «Մաքուր ձեռքեր» (1959թ.), «Բնիկ ո՞րտեղացի եք» (1969թ.), «Արևորդիներ» (1979թ.), «Ոգու ամրոցներ» (1982թ.), «Երանության կղզին» (1986թ.), «Ոգու ամրոցներ, Բեյրութ» (1994թ.), «Հին պատմություն» (1999թ.), «Ճիշտ կյանքն է» (2001թ.) գրքերը: «Արևորդիներ» վիպակ-էսսեում, որի յուրօրինակ հերոսներն են Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը, շոշափված է հայրենադարձության թեման: Գրողի էսսեները հատկանշվում են քնարափիլիսոփայական շնչով ու ոճով։ Գրել է «Դոստոևսկու մեծ հոգսը և մեծ նորարարությունը» էսսե-ուսումնասիրությունը։ Թարգմանել է Ֆ.Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպը, Ջ.Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարը, Վիլյամ Սարոյանի պատմվածքներից («Պատերազմ է հայտարարվել», 1963թ.)։ Պատանի հասակից նա օրագիր է պահել, որը հրատարակվել է նրա կյանքի վերջին տարիներին երկու հատորով (2005թ. և 2007թ.)։ Օրագրությունը արտահայտում է նրա վաղ մանկությունը Աթենքում, պատանեկանությունը՝ Կիպրոսում և երկրորդ աշխարհամարտից հետո՝ կյանքը Խորհրդային Հայաստանում։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է գրեթե 60 տարվա ժամանակահատված: 1982թ. արժանացել է Եղիշե Չարենցի անվան մրցանակի, 2002թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2004թ.` հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար