Եղիա Սիրվարդ

Լրագրող, մշակութային գործիչ

Հարություն Թրագոշյան

Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ

Արտաշես Վրույր

Դերասան, բեմադրիչ, լուսանկարիչ

Անտոն Աուշտրյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Անուշ Թումանյան

Բանաստեղծ

Նինա Գարսոյան

Պատմաբան, արևելագետ

Մարիամ Պետրոսյան

Հաղորդավար

Հասմիկ Դանիելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԽԱԹՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

5 մայիս, 1882 - 9 ապրիլ, 1938

Հարություն Թումանյան

Ծնվել է Հին Ղրիմում: Նրա ծննդավայրն ուներ իր երկրորդ, առավել հնավանդ անունը` Սուրխաթ, որից էլ գրականագետը ստեղծել է իր գրական անունը` Սուրխաթյան: Ինը տարեկան հասակում կորցրել է հորը և սկսել աշխատել ծխախոտի պլանտացիայում: Չնայած նյութական ծանր պայմաններին, նրան հաջողվել է ավարտել տեղի ծխական դպրոցը: 1895թ. մեկնել է Մելիտոպոլ և աշխատել որպես խանութի աշակերտ: Ապա տեղափոխվել է Կամենսկոյե և դարձյալ կատարել նույն ծանր աշխատանքը, որի պատճառով ստացել է թոքախտ հիվանդությունը: Հետո մեկնել է Թիֆլիս և իր ազգականի` Քրիստափոր Կարա-Մուրզայի օգնությամբ աշխատանքի անցել տեղի երգչախմբում: Թիֆլիսում նրա հիվանդությունը սաստկացել է, և ստիպված է եղել թողնել աշխատանքը: 1900թ. մեկնել է Աշխաբադ և ուսուցչություն արել տեղի հայկական դպրոցում, որից հետո կրկին վերադարձել է Ղրիմ: Հեռակա քննություններ է հանձնել և ավարտել Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիան: 1907թ. մեկնել է Խարկով, ընդունվել տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, սակայն դարձյալ առողջական վիճակի պատճառով չի կարողացել ավարտել այն: 1910թ-ից մշտական բնակություն է հաստատել Թիֆլիսում, որտեղ սկսել է դասավանդել տեղի գիմնազիայում և Հովնանյան դպրոցում: 1918թ-ից աշխատակցել է «Պահակ» և «Կարմիր ծիլեր» բոլշևիկյան թերթերին: Խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատել է որպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Վրաստանում, Արտասահմանի հետ մշակութային կապի Անդրկովկասյան կոմիտեի նախագահ: Վրաստանի լուսավորության կոմիսարիատը լիազորել է նրան վերահսկելու հայկական նոր ուղղագրության անխախտ կիրառումը Վրաստանի դպրոցներում և տեխնիկումներում: Հեղինակել է գրականության բազմաթիվ դասագրքեր: 1930-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցներում սովորել են այդ դասագրքերով: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Մելքոն աղայի սթորիան» (1903թ.), «Մելքոն աղայի վերջաբանությունը» (1904թ.), «Թարոսի վրա» (1904թ.), «Մեր մայրերն ու աղջիկները» (1905թ.), «Հին հունական գրականություն» (1922թ.), «Հայ գրականություն» (հատոր 2, 1926թ.), «Շիրվանզադեի 50-ամյա գրական գործունեության հոբելյանը. 1880-1930» (1930թ.), «Հոմերոս. Շեքսպիր» (1935թ.), «Գրականության հարցեր» (1970թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Լեոնիդ Անդրեևի «Ստություն» (1906թ.), Լև Տոլստոյի «Խոստովանություն» (1911թ.) գրքերը: 1937թ. դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, անհիմն բռնադատվել է, ապա՝ գնդակահարվել Կարնակիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար