ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ

Ծնվել է 1968թ. հունվարի 16-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Հեղինակել է «Մի բուռ լույս» (2006թ.), «Հարահոս» (2007թ.), «Հե՜յ, Նո՜յ» (2012թ.), «Ծաղկող արահետներ» (2013թ.), «Հազար տարվա կարոտ» (2015թ.) գրքերը: Պարբերաբար տպագրվել է հայաստանյան գրական մամուլում, նրա սահմաններից դուրս, ինչպես նաև էլեկտրոնային տարբեր կայք-էջերում: Նրա պատմվածքներն ու բանաստեղծությունները տեղ են գտել ժամանակակից տարբեր ընտրանիներում և անթոլոգիաներում: Թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, ֆրանսերեն, իտալերեն, ալբաներեն: 2013թ. մասնակցել է վիեննական միջազգային գրական մրցութային ծրագրին, շահել դրամաշնորհ և 2 ամսով հրավիրվել Վիեննա: 2014թ. մասնակցել է Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնին, ապա հրավիրվել Շվեյցարիա, ունեցել տարբեր գրական ընթերցումներ Ժնևում և Լավինյիում: Անգլոամերիկյան գրականությունից արված թարգմանությունները տպագրվել են «Արտասահմանյան գրականություն» հանդեսում: Դասավանդում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում: Հեղինակ և համահեղինակ է մի քանի ուսումնական ձեռնարկների: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար