Կարապետ Գրիգորյանց

Գեղանկարիչ, գրող

Վահրամ Ալազան

Բանաստեղծ, արձակագիր

Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Ղևոնդյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Լևոն Վարդանյան

Քանդակագործ

Արև Պետրոսյան

Գեղանկարչուհի

Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի

Յաննա Գաբրիելյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ՀԵՆՐԻԿ ՍԵՎԱՆ

Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ

1 մարտ, 1925 - 8 հոկտեմբեր, 2008

Հենրիկ Խաչատրյան

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1950թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, Հայպետհրատում, ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի շեքսպիրագիտության հայկական կենտրոնում` որպես թարգմանիչ: 1968-82թթ եղել է «Սովետական գրականություն» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ Թարգմանել է Վ.Շեքսպիրի ողբերգությունները, որոնք բեմադրվել են Հայաստանի մի քանի պետական թատրոններում: Թարգմանել է նաև Ջորջ Բայրոնի «Դոն Ժուանը» ամբողջությամբ, Սամուել Մարշակի, Հենրի Լոնգֆելլոյի, Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործություններից։ 1963թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Գրողի մանկական բանաստեղծություններին բնորոշ են ժողովրդական-բանահյուսական ակունքներից եկող պարզ, պատկերավոր լեզվամտածողությունը, նուրբ հումորը։ Լույս են տեսել նրա «Ուրախ երգեր» (1956թ.), «Այծն ու աղվեսը» (1958թ.), «Եկեք ծիծաղենք» (1962թ.), «Զվարճալի զբոսանք» (1963թ.), «Չարաճճի աղջիկը» (1965թ.), «Գնաս բարով, իմ քիթ» (1968թ.), «Ծիծաղ վաճառողը» (1973թ.), «Մի բարկացրեք մրջյունին» (1978թ.),, «Մորաքույր Բարկությունը» (1985թ.) «Ագահ մկնիկները» (1989թ.), «Կոշիկ ուտող ծերունին» (2000թ.), «Գրքասեր կատուն» (2002թ.), «Գրագետ քամին» (2007թ.) և այլ գրքեր: 1974թ. արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի, 2004թ. և 2007թ.` ՀԳՄ Վախթանք Անանյանի անվան մրցանակների: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար