Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ԱՐՇԱԼՈՒՅՍ ՍԱՐՈՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

4 փետրվար, 1923 - 25 նոյեմբեր, 1974

Ծնվել է ՀՀ Անիի շրջանի (այժմ՝ Շիրակի մարզ) Սառնաղբյուր գյուղում։ 1939թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ուսումնարանը։ Այնուհետև հայրենի գյուղում աշխատել է որպես ուսուցիչ: 1941-45թթ ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Եղել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի «Կարմիր զինվոր» ռազմաճակատային թերթի պատասխանատու քարտուղարը։ 1947-69թթ աշխատել է Երևանի հեռուստատեսային հաղորդումների խմբագրությունում` որպես խմբագիր և գլխավոր խմբագիր։ 1953-56թթ սովորել է ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցի ժուռնալիստիկայի բաժնում: Հեռակա ավարտել է նաև Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1939թ. Լենինականի «Բանվոր» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ Հրատարակվել են գրողի «Ռազմի խոհեր» (1947թ.), «Ճանապարհներ» (1948թ.), «Խաղաղության երթը» (1952թ.), «Սարն ի վեր» (1957թ.), «Աշխարհի ճամփաներով» (1963թ.), «Ծաղկաձորի ճանապարհին» (1965թ.), «Քեզ հետ, իմ սիրտ» (1970թ.), «Ճամփեզրի ծառը» (1974թ.), «Համազարկեր հազարաձայն» (1975թ.), «Վերածնունդ» (ժողովածուում տեղ է գտել գրողի «Հերոսապատում» գործը, 1977թ.), «Հավատ» (1982թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Ռուսերեն լույս են տեսել նրա «Արշալույս» (1956թ.), «Կենաց բաժակ» (1965թ.) գրքերը։ 1948թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Ռուսերենից հայերեն կատարել է մի շարք գրքերի թարգմանություններ: 1968թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։