Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Արձակագիր, գրականագետ

Ծնվել է 1979թ. հունվարի 24-ին, ՀՀ Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում: 2004թ. պաշտպանել է «Մարդու օտարման պրոբլեմը ժամանակակից հայ արձակում» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2004-05թթ դասավանդել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, 2006թ.` Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանում: Դասավանդում է Վենետիկի Մխիթարյան միաբանության Երևանի վարժարանում: 2008-09թթ խմբագրել է «Գրքերի աշխարհ» թերթը: 2009թ-ից ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրման բաժնի վարիչն է, «Գրական սփյուռք» տարեգրքի խմբագիրը, ինստիտուտի գիտական խորհրդի անդամ: Վարել է «Ազգ» թերթի «Գրքերի տեսություն», «Ֆորում» ամսագրի կինոյի, «Սինեմարտ» ամսագրի գրքերի տեսության («Պրոսպերոյի գրքերը» խորագրով) էջերը: 1997թ. «Երկունք» թերթում տպագրվել է նրա «Մարդը, որն ինքնաթիռ էր նկարում» առաջին պատմվածքը: Տպագրվել է նաև «Գրական թերթ», «Գրեթերթ», «Նարցիս», «Գարուն», «Գրանիշ» պարբերականներում և արդի հայ արձակի «18-33» անթոլոգիայում: Հրատարակվել են նրա «Գուշակություններ հայելիներով» (2003թ.), «Հովհաննես Պետրոսյան» (2009թ.), «Երկվորյակների արևը» (2012թ.) գրքերը: 2003թ-ից Հայաստանի ժուռնալիստների, 2007թ-ից՝ Հայաստանի գրողների միությունների անդամ է: 2008թ. արժանացել է «Հայը 21-րդ դարում» մրցանակաբաշխության «Լավագույն անտիպ վեպ», 2010թ.` «Նարցիս» հանդեսի մրցանակաբաշխության «Լավագույն պատմվածք» («Կույրինը՝ կույրին») մրցանակներին: