
Վասակ Մադաթյան
Դրամատուրգ

Նիկոլայ Մադաթով
Ճարտարապետ

Վաչե Բագրատունի
Դերասան

Լևոն Չիլինգիրյան
Ջութակահար, դիրիժոր

Շառլ Բերբերյան
Մուլտիպլիկատոր

Գարիկ Մաշկարյան
Ռեժիսոր

Վահրամ Սարգսյան
Կոմպոզիտոր

Լուսինա
Երգչուհի

Նառա Սարգսյան
Դերասանուհի

Սուրեն Առուստամյան
Երգիչ, կիթառահար
ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

24 հունվար, 1945 - 31 օգոստոս, 2014
Ծնվել է ՀՀ Կապան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում: 1981թ. Պարույր Սևակի մասին հաղորդումը եթեր հեռարձակելու համար, գաղափարական բնույթի մեղադրանքով հեռացվել է աշխատանքից: 1994թ. վերականգնվել է աշխատանքի: Երբ սկսվել է Արցախյան շարժումը, մասնակցել է Կապանի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը։ Սակայն որոշ ժամանակ անց ավտովթարի է ենթարկվել և երկու տարի գամվել անկողնուն: 1993թ. ծառայության է անցել «Հայ զինվոր» թերթում։ Նրա բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում: 1991թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Անդամակցել է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը:Հրատարակվել են նրա «Վայրկյանների երգը» (1975թ.), «Հոգու երկիրը» (1980թ.), «Կյանք հավելյաց» (1999թ.), «Ջրհոսի ժամանակը» (2004թ.), «Լիալուսնի տրիոլետները» (2004թ.), «Ճակատագիր և վճիռներ» (2004թ.) և այլ գրքեր: 2000թ. արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակի: Մահացել է Երևանում: